Ստեփանոս Գոյներերիցանց
Ստեփանոս Գոյներերիցանց | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Ավազանի անունը | Ստեփանոս քահանա Գոյներիցանց |
Եկեղեցի | Հայ Առաքելական եկեղեցի |
Ստեփանոս քահանա Գոյներերիցանց (նաև՝ Գոյներ Երիցանց, Կայծառոնեցի, Երկայն, 13-րդ դար, Կայթառոն, Կիլիկիայի Հայկական Թագավորություն - 14-րդ դար), հայ հոգևորական, գրիչ։
Գևորգ Սկևռացու աշակերտը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գևորգ Սկևռացու խնդրանքով գրել է «Խրատ վասն գրչութեան» (Խրատ վասն հանգամանաց հեգից) աշխատությունը[1][2][3][4][5]։ 1284-1312 թվականների ընթացքում հիշվում է տարբեր հիշատակարաններում։ 1292 թվականին իրեն կոչում է «ծեր», բայց դրանից 20 տարի անց (1312), գտնվում է Կիպրոսում, ուր գնացել էր Կիլիկիայից, նեղվելով վտանգներից[6]։ Ստեփանոսը Կիպրոսում գրել է մի գեղազարդ ձեռագիր (Գործք Առաքելոց, Կաթուղիկեայք և Աւետարան Յովհաննու)։ Այդ ձեռագիրը գրվել է Հեթում Լամբորնացու դուստր Ալիծի համար (Կեռան թագուհու քույրը և Կիպրոսի սենեսկալ Փիլիպ Իլինյանի կինը)։ Ալիծը հյուրընկալել էր Ստեփանոսին և վերցրել իր խնամակալության տակ։ Ձեռագիրը գրվել է 1310-1312 թվականներին, Կիպրոսի Ֆամագուստա (Մաղուսա) քաղաքում[7]։ Ստեփանոս Գոյներերիցանցը գրել է նաև մի Տոնացույց՝ 1300 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայկական հին դպրութեան պատմութիւն (Դ-ԺԳ դար)», Գարեգին Զարպհանալյան, բարձրագոյն դպրոցաց համար․ Գ տպագր. յաւելուածօք եւ փոփոխութեամբք, Վենետիկ, 1897.
- ↑ «Ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վիեննա», Հակովբոս Տաշյան, Վիեննա, 1895, էջ 783, 842.
- ↑ «A Catalogue of the Armenian Manuscripts in the British. Museum», Conybeare, London, 1913, էջ 306բ.
- ↑ «Cathalogue of the armenian manuscripts in the Bodleian library», կազմեցին Ս. Վրդ. Պարոնեան և Conybeare, Oxford, 1918, էջ 232, 246.
- ↑ «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վենետիկ», Բարսեղ Սարգիսյան, Վենետիկ-Սբ.Ղազար, 1924, էջ 1000.
- ↑ «Սիսուան», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1885, էջ 97․
- ↑ «Դրանսիլուանիոյ հայոց մետրապոլիսը կամ նկարագիր Կերլա հայաքաղաքի», Գրիգոր Գովրիկյան, Վիեննա, 1896, էջ 342-348.